ՇՈՒՇԻԻ «ՎԱՐԱՆԴԱ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ՝ ՄԱՍԻՍՈՒՄ

2026-09-05 17:13:48 161 դիտում

Շուշիի «Վարանդա» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանի գլխավորությամբ, Մասիսում էր և իր գեղեցիկ կատարումներով հիացրեց հանդիսականներին՝ արժանանալով ջերմ ծափողջույնների ու դրվատանքի խոսքերի։ Երգչախմբի յուրաքանչյուր կատարում առանձնանում էր իր հուզականությամբ, վարպետությամբ և հայրենիքի հանդեպ սիրով՝ հանդիսատեսին պարգևելով գեղեցիկ ու անմոռանալի երեկո։ Համերգի ավարտին «Վարանդա» երգչախմբի գեղարվեստական ղեկավարը շնորհակալություն հայտնեց Մասիսի համայնքապետարանին և Դավիթ Համբարձումյանին` ցուցաբերած աջակցության համար։ Սիրով սպասում ենք նոր հանդիպումների։ #Մասիս #Վարանդա #Մշակույթ

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված