ԴԻՏԱՐԿՎԵՑԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ. ԳԵՏԱՓՆՅԱ

2026-09-04 15:42:29 157 դիտում

Այսօր Գետափնյա բնակավայրում տեղի ունեցավ նոր կառուցվող բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էր նաև Դավիթ Համբարձումյանը։ Պետք է արձանագրել, որ այս և այլ նորակառույց շենքերի առկայությունը վկայում են բնակավայրի ենթակառուցվածքների զարգացման մասին։ Այնուհետ համայնքապետարանի ոլորտային մասնագետների հետ Դ. Համբարձումյանն այցելեց բնակավայրի մանկապարտեզի շինհրապարակ, ինչպես նաև ՏՏ կենտրոն։ Քննարկվեցին ընթացիկ ծրագրերը, դիտարկվեցին կատարվող աշխատանքները և առաջիկա անելիքները։ Տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ Բնակավայրերի զարգացումը շարունակական գործընթաց է, և մեր աշխատանքը միտված է յուրաքանչյուր բնակավայրում կյանքի որակի բարելավմանը։ #Մասիսհամայնք #Գետափնյա

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված