Այսօր Դավիթ Համբարձումյանը հյուրընկալեց Մասիս համայնքի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Ավետիս Խաչատրյանին, մարզիչներ Արման Զաքարյանին, Յուրիկ Բաբագուլյանին, Հայկ Մինասյանին և Աշոտ Ալեքյանին։ Հանդիպման ընթացքում Ա․ Խաչատրյանը ներկայացրեց մարզիկներին, ովքեր վերջերս հաղթանակով են վերադարձել միջազգային մրցաշարից՝ բարձր պահելով Մասիսի և Հայաստանի մարզական պատիվը։ Դավիթ Համբարձումյանը շնորհավորեց մարզիկներին ու մարզիչներին հերթական հաջողության կապակցությամբ՝ մաղթելով նոր հաղթանակներ և ընդգծելով, որ համայնքապետարանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել համայնքի մարզիկներին։ Մեր մարզիկների յուրաքանչյուր հաղթանակ նաև համայնքի հաղթանակն է։ #Մասիս #Սպորտ #Հաղթանակ