Լրացված իրականության տեխնոլոգիան այսօր ակտիվորեն ներթափանցում է մեր կյանքի բոլոր ոլորտները. երկար տարիներ այն օգտագործվել է բժշկության, գովազդի արդյունաբերության, ռազմական տեխնոլոգիաների, խաղերի, օբյեկտների մոնիտորինգի շարժական սարքերի մեջ և շատ ավելին: Ես Աշոտ Բաղդասարյանն եմ <<Մասիս տեղեկատու>> կայքի հեղինակը, իմ նպատակն է մշակել հավելվածներ, ծրագրեր, որոնք կօգնեն Մասիս քաղաքը էլ ավելի խելացի դարձնել։ Ես մինչ այս ևս Մասիս քաղաքում պատրաստել եմ QR և NFC տեխնոլոգիաներով հագեցած ցուցանակներ։ Լրացված իրականության տեխնոլոգիան կարող է օգտագործվել Մասիս քաղաքում տեղեկատվության ավելի խորը ընկալման համար։ Խելացի քաղաքը քաղաքային տարածքն օգտագործելու հնարավորություն է տարբեր խնդիրներ լուծելու համար, ներառյալ լրացված իրականության տեխնոլոգիաների կիրառումը: Այս կերպ լրացված իրականությունը տեղավորվում է խելացի քաղաքի հայեցակարգի մեջ: Ի տարբերություն վիրտուալ իրականության, այն չի պահանջում մեծածավալ սարքավորումներ: Ձեզ անհրաժեշտ է լինելու միայն սմարթֆոն և մեր Masisjan.net կայքը։ Այս համակարգը մեր քաղաքը նորարարական է դարձնելու, շատ շուտով այն բոլորին հասանելի կլինի։