<<Մասիս տեղեկատու>> կայքի կոչն ու խնդրանքը մասիսցիներին

2021-06-17 13:44:50 416 դիտում
Եկեք պահպանենք մեր քաղաքը, եկեք համախմբվենք հանուն մեր քաղաքի, և եկեք պատվով կանգնենք մեր քաղաքի կողքին։

Հարգելի և սիրելի Մասիսցիներ Մեր երկիրը հայտնվել է այնպիսի իրավիճակում որ լռելն այլևս անզոր է։ Եկել է մեր ձայնի իրավունքը, եկել է մեր ձայնը բարձրացնելու ժամանակը և ուրեմն եկեք մեր ձայնը բարձրացնենք պատվով։ Գաղտնիք չէ, որ ես այս դժվարին օրերին ինչպես նաև 2018 թվականին եղել եմ մեր քաղաքապետի կողքին։ Գաղտնիք չէ, որ այս տարիներին հանուն Մասիսի, հանուն Մասիսցու, ես եղել եմ մեր քաղաքապետի թէ՝ առաջին պաշտպանը և թէ՝ առաջին քննադատը։ Ավելորդ է պատմել այս տարիների այն աշխատանքի մասին, որը նվիրումով իրականացվել է մեր քաղաքի համար։ Քաղաք որը արդեն գլորվում էր անդունդը, իսկապես նոր շունչ է ստանում Դավիթ Համբարձյումյանի ջանքերի շնորհիվ։ Եկեք պահպանենք մեր քաղաքը, եկեք համախմբվենք հանուն մեր քաղաքի, և եկեք պատվով կանգնենք մեր քաղաքի կողքին։ Մի գաղտնիք էլ ես ասեմ, ասեմ որ մենք Մասիսցիներս անկախ ընտրությունների արդյունքից շատ տխրելու իրավունք չունենք, քանզի ընտրությունների լավ ավարտի դեպքում մենք կունենանք լավ բարեկամ, ով ավելի մեծ լծակներով օժտված լինելով, ավելի բարձր մակարդակով կլուծի մեր քաղաքի խնդիրները։ Իսկ վատ արդյունքների դեպքում, մենք միևնույն է ունենք նման սրտացավ քաղաքապետ։ Դէ ուրեմն եկեք պատվով կանգնենք մեր քաղաքապետի, մեր ապագա բարեկամի կողքին․․․ իսկ դրա համար անհրաժեշտ է քվեարկել <<Պատիվ ունեմ>> դաշինքի օգտին՝քվեաթերթիկ 6։ Հարգանքներով Ձեր՝ Աշոտ Բաղդասարյան