Արտոնություններ նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների որոշ սաների համար

2022-02-24 03:43:22 690 դիտում

Սույն թվականի փետրվարի 8-ին կայացած ավագանու նիստում սահմանվեցին Մասիս համայնքի 2022թվականի տեղական տուրքերն ու վճարման տեսակները: Համաձայն կայացված որոշման՝ սահմանվեցին նաև մի քանի արտոնություններ նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների որոշ սաների համար: Ըստ այդմ՝ համայնքի երաժշտական, գեղարվեստի դպրոցներ և մանկապարտեզներ հաճախող միակողմանի ծնողազուրկ երեխաների, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներից հաճախող երեխաների, ինչպես նաև միևնույն ընտանիքից 3 և ավելի հաճախող երեխաներից երկուսի ծնողական վճարը սահմանել փոխհատուցման վճարի 50 տոկոսի չափով: Զոհված զինծառայողների /ինչպես նաև նրանց հավասարեցված/ ընտանիքների երեխաների, երկողմանի ծնողազուրկ երեխաների համար ծառայությունը սահմանել անվճար:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված