Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հովտաշատ գյուղի տներից մեկում ապօրինի զենք-զինամթերք է պահվում:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, իսկ ապօրինի զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ տանտիրոջը: Հովտաշատ մեկնած համայնքային ոստիկաններին հանգուցյալի երևանաբնակ որդին ներկայացրել է «ԻԺ» մոդելի հրացան, ատրճանակ, 5,6 մմ տրամաչափի 195 փամփուշտ, ինչպես նաև օդամղիչի փամփուշտներ։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժինՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: