Այնթապի միջնակարգ դպրոցի բացօթյա մարզադաշտը կարգի բերվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կողմից, իսկ նոր տնօրենին չի անհանգստացնում, որ մուտքի մոտ տիրում է գարշահոտ վիճակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

2025-10-07 17:28:38 307 դիտում

Սեպտեմբերի 6-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Այնթապ բնակավայրի «Զորավար Արամ և Հասմիկ Կարամանուկյանների» անվան միջնակարգ դպրոցի բակում՝ 1 տարի առաջ շահագործման հանձված արհեստական խոտածածկով ֆուտբոլի մարզադաշտի 1 տարի էլ չանցած խոտածածկ տարածքի մի հատվածի ամբողջությամբ, ինչպես ասում էին տեղաբնակները, ավերված վիճակի մասին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, տեղում պարզեցինք, որ մասամբ մարզադաշտի խոտածածկի վնասված հատվածը կարգի է բերվել, և դա իրականացվել է ոչ թե կրթության նախարարության, կամ Արարատի մարզպետարանի ու դպրոցի կողմից, այլ թերությունը շտկելու համար՝ Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի կողմից, ով հրապարակման հաջորդ օրը այցելել է դպրոց և պատրաստակամություն է հայտնել հերթական անգամ տրամադրել ֆինանսական միջոցներ խնդիրը լուծելու համար, մինչդեռ դա Մասիսի քաղաքապետարանի իրավասության մեջ չի մտնում։Այսօր, երբ նկարահանում էինք կատարված աշխատանքը, մի կին ներկայացավ, որ ինքը մեկ ամիս է՝ նշանակվել է նշված դպրոցի տնօրեն և իբրև թե ինքը դպրոցը ծաղկացնում է։ Այդ ամենը նա ասում էր դպրոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տիրում էր գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, քանի որ դպրոցի մուտքի մոտով հոսում է առու, և նեխած ջուրը տարածվում է դպրոցով մեկ։Մի քանի ծնողներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.«Նախկին տնօրենին շատ էին ընդունում ոչ միայն կոլեկտիվը, ոչ միայն աշակերտները, այլ նաև ծնողները։ Եվ հենց նախկին տնօրենի պաշտոնավարման ժամանակ է, որ Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանի մտահղացմամբ դպրոցի մարզադաշտը կարգի է բերվել։ Նախկին տնօրենի ժամանակ դպրոցի մուտքի մոտ կյանքում չէիր տեսնի, որ առվում նեխած ջուր կուտակվեր։

Ուղղակի զարմացանք, թե լավ տնօրենին ինչու հանեցին, փոխարենը նշանակեցին մեկին, որին մենք չենք էլ ճանաչում։Գուցե հետագայում էս նոր տնօրենը ավելի լավ աշխատի, շենացնի դպրոցը, բայց էս մի ամիս ա չենք տեսնում այդ ուղղությամբ աշխատանքներ։ Դրա ապացույցներից մեկը մուտքի մոտ տիրող գարշահոտն է»։Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նախորդ հրապարակման մեջ լուսանկարներում և տեսանյութում երևում է, թե ինչպիսի հակասանիտարական վիճակ է տիրում դպրոցի բակում։ Եվ եթե նորանշանակ տիկին տնօրենը ասում է, թե ինքը 1 ամսում ծաղկեցրել է դպրոցը, ապա այսօր այդ նույն շինարարական ու կենցաղային աղբը և ժանգոտած երկաթները նույն տեղում էին։Այստեղ են ասում՝ «Աշխա՜րհ, կանգնի՛, իջնող կա»։Ինչպես ավելի վաղ հայտնել էր  SHAMSHYAN.com-ը,  այն, որ վերջին տարիներին Հանրապետությունում աշխատանքներ են իրականացվել ու շարունակում են իրականացվեն դպրոցների վերանորոգման, նոր դպրոցների կառուցման և այդ դպրոցներում նաև մարզադահլիճներ ու մարզադաշտեր ստեղծելու ուղղությամբ, ակնհայտ է։ Այդ ամենը ոչ միայն խրախուսելի, այլև գովելի է։Մանրամասները սկզնաղբույր կայքում․

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված