Մարմարաշեն գյուղի բնակիչները ճանապարհ են փակել. լարված իրավիճակ

2022-01-23 09:50:12 3454 դիտում

Արդեն մեկ ժամից եվելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Մարմարաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և հրաժարվում են այն բացել: Նրանք նշել են, որ մինչև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը և Արարատի մարզպետը չժամանեն, ճանապարհը չեն բացելու: «Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ միջոցին, քանի որ չգիտես՝ որ պաշտոնյայի ուղեղով է անցել, որ մեր գյուղի քաղաքային տրանսպորտի հերն անիծի: Նախկինում գործում էր 2 տրանսպորտ, այդ թվում՝ թիվ 44 երթուղին: Հիմա հանել են դա և ոչ միայն մեր գյուղը, այլև մի քանի գյուղերի բնակիչներ հայտնվել են կոտրած տաշտակի առաջ: Մենք պահանջում ենք, որպեսզի վերականգնվի թիվ 44 երթուղին, հակառակ դեպքում՝ շարունակելու ենք ճանապարհը փակ պահել»-ասել է բնակիչներից մեկը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված