Հունվարի 19-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «աջ կրնկոսկրի և խորանարդաձև ոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 18-ամյա երիտասարդը հայտնել է, որ մեքենան հարվածել է ոտքին: Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 20.00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում «ԲՄՎ» մակնիշի անհայտ մեքենայի անիվը դիպել է երիտասարդի կրոնկոսրի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: