Մասիս քաղաքապետի մոտ բնակիչների ընդունելությունն այսուհետ կլինի չորեքշաբթի օրերին

2022-01-19 13:50:52 667 դիտում

Կարևորելով բնակիչ-համայնքապետարան սերտ համագործակցությունը՝ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն աշխատանքային բոլոր օրերին ընդունում է բնակիչներին, լսում նրանց մտահոգությունները: ինչես տեղեկանում ենք Մասիսի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից, բնակիչներն այսօր կրկին քաղաքապետարանում էին՝ իրենց խնդիրներով, առաջարկներով ու դիտարկումներով: Համայնքապետ Դ. Համբարձումյանն ինչպես միշտ անձամբ է լսել բնակիչների: Արծարծված խնդիրների մի մասին համայնքապետի կողմից տեղում տրվել են պատասխաններ, պարզաբանումներ և հանձնարարականներ: Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Մասիս համայնքի ղեկավարի մոտ բնակիչների ընդունելությունն այսուհետ կլինի յուրաքանչյուր չորեքշաբթի օրը:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված