Մասյացոտնի թեմը հրապարակել է Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին կատարվելիք արարողությունների ժամանակացույցը

2021-12-23 09:05:08 602 դիտում

Սիրելի հայորդիներ, ստորև ներկայացնում ենք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մասյացոտնի թեմի եկեղեցիներում կատարվելիք արարողությունների ժամանակացույցը։ Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 24:00-ին - Նռնօրհնեքի արարողություն, Հունվարի 5-ին՝ ժամը 17:00-ին - Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ, Հունվարի 6-ին՝ ժամը 11:00-ին - Սուրբ Պատարագ և Ջրօրհնեքի կարգ, Հունվարի 7-ին՝ ժամը 10:30-ին – Հոգեհանգստյան կարգ: