Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Մասիս քաղաքի և որոշ գյուղերի ջրամատակարարումը

2021-06-13 14:36:06 1543 դիտում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկման պատճառով, ս.թ. հունիսի 14-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Դարակերտ, Հայանիստ, Դաշտավան, Զորակ, Դարբնիկ, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: