Մասիս քաղաքում ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան

2021-12-19 12:47:39 396 դիտում

Դեկտեմբերի 18-ին, ժամը 07։36-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի թիվ 36 շենքի հետնամասում գտնվող ավտոտնակում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:51-ին, մարվել` 08:00-ին: Այրվել են «Mercedes-Benz SLK» մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակում կուտակած կենցաղային իրեր՝ մոտ 3 խմ: