Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղում պայթյուն է տեղի ունեցել

2021-12-19 12:44:28 1704 դիտում

Դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 և Երևանի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դարակերտ գյուղի 1-ին փողոցի գործող ջերմոցի կաթսայատանը գազի արտահոսքի հետևանքով ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչից առաջացացել է փլուզում և հրդեհ: Մինչ հրշեջների ժամանումը ջերմոցի աշխատակիցներն ու գյուղացիները պայքարել են կրակի տարածման դեմ: Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ջերմոցի սեփականատերը կրել է խոշոր չափի նյութական վնաս: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Զորիկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: