Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Մասիս քաղաքում և հարակից համայնքներում

2021-06-10 17:58:20 1081 դիտում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզում՝ 10:00-16:00 Մասիս քաղաք` թիվ 2-րդ, 3-րդ, Կայարան և Նոր թաղամասներ մասնակի, Դպրոցականների, Ազատամարտիկների, Հանրապետության, Երևանյան և 3-10 փողոցներ մասնակի, թիվ 6, 7, 9 նրբանցքներ մասնակի, 10:00-16:00 Նորամարգ գյուղ, Ռանչպար գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: