Սեպտեմբերի 25-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցի սկզբնամասում միմյանց են բախվել «Մերսեդեսն» ու «ՎԱԶ-2106-ը»: «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վարորդն ու ուղևորը` Նոր Ուղի գյուղի բնակիչ 60-ամյա Ֆրեդիկ Բարսեղյանը և 59-ամյա Հասմիկ Բարսեղյանը տեղում մահացել են:Մասիսի շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել «Մերսեդեսի» 37-ամյա վարորդին:Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: «Մերսեդեսի» վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: